Բացել լրահոսը Փակել լրահոսը
1600556791.5105_255fd57a0c59235f92402e3e6ca5025b
A A
Պաշտոնական

Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը:

 

«Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- նշել է Գևորգյանը:

Տեղեկատվության ստուգման կենտրոն