Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայք Պոմպեո
A A
Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտնել է պետքարտուղար Պոմպեոյի հեռախոսազանգերի մասին ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հետ

Պետքարտուղար Մայք Պոմպեոն զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պետքարտուղար Պոմպեոն ճնշում է գործադրել առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին՝ կապված ռազմական գործողությունների դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության դիվանագիտական կարգավորման հետ, և նշել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Պետքարտուղարը շեշտել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հրադադարի լիարժեք իրականացման կարևորությունը և վերահաստատել հոկտեմբերի 17-ի Փարիզի հայտարարությունը` 2020 թ. հոկտեմբերի 1-ի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը համապատասխան:


ՀՀ Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին
պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: