Գերեզմանակռիվ
Աջակցիր «Ա1+»-ինՎարհրամաբերդի կարմիր կարծր տուֆից 200-ամյա 3 տապանաքարերը, որոնք պատկանել են Գյումրեցի Մելքոնյանների գերդաստանին, անհետացել են:
Դրանք այս տարածքից ոչ թե տեղափոխվել են, այլ ոչնչացվել: Դրանց փոխարեն նոր գերեզման է կառուցվել: Մելքոնյանների դամբարանում նոր հանգուցյալ է հայտնվել:
«Հավերժ հիշատակ՚ ՓԲԸ տնօրեն Հովհաննես Եգանյանը նշում է, որ երկու կողմն էլ պնդում են, թե գերեզմանի տարածքն իրենցն է եւ ինքը չի կարողանում կողմնորոշվել, թե ով է ճիշտ:
Մելքոնյանների ներկայացուցիչը պնդում է, որ 1800 - ականներից այստեղ հուղարկավորվել են գերդաստանի անդամները: Նոր հանգուցյալի տերերն էլ հավաստում են, որ սա իրենց պապական գերեզմանոցն է, եւ իրենց նախահայրերն են այստեղ հուղարկավորված:
Նոր հանգուցյալն այստեղ հուղարկավորվել է մոտ 40 օր առաջ: Սկզբում կողմերի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, որ քառասունքը լրանալուց հետո դիակը կտեղափոխվի այլ տարածք:
Հովհաննես Եգանյանը նշում է, որ իրոք, եթե կողմերը համաձայնության գան, ինքը հողհատկացում կկատարի: Իսկ փաստն այն է, որ գերեզմանոցում պատմական արժեք է ոչնչացվել:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ