Բացել լրահոսը Փակել լրահոսը
web
A A
Պաշտոնական

Հունական Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն հայ ժողովրդին

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից հայտնում են.

«Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդին։

Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա։
Բանաձևում մասնավորապես նշված է՝
?Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները:
?Կոչ ենք անում միջազգային հանրությանը (Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին) հանդես գալ նախաձեռնությամբ` անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար՝ հարգելով բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։
?Ի վկայություն հայ ժողովրդի հետ համերաշխությանը՝ քաղաքային խորհուրդը որոշում է՝
Հաջորդ 5 ամիսների ընթացքում, յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ բարձրացնել հայկական դրոշը քաղաքի քաղաքապետարանի վրա` Հունաստանի և ԵՄ դրոշի կողքին»: