A
A
Սնանկության դատարանը սկսել է քննել Ucom ընկերությանը սնանկ ճանաչելու գործը
Աջակցիր «Ա1+»-ինՍնանկության դատարանը սկսել է քննել Ucom ընկերությանը սնանկ ճանաչելու գործը: Մասնավորապես՝ ՀՀ Սնանկության դատարանը (դատարանի նախագահ՝ Գարիկ Ավագյան) 2020թ հոկտեմբերի 29-ին վարույթ է ընդունել «Յուքոմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը:
ՀՀ Սնանկության դատարանը «Յուքոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռուբեն Բալասանյանին։
Հարկ է նկատել , որ դիմումը վարույթ ընդունելու պահից՝
արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների.
արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ սույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի.
կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները.
արգելվում է պարտատիրոջ` մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը` պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ, բացառությամբ սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի: