Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փառատոն` առանց պետական աջակցության

Մշակույթ

32-րդ անգամ երգի-պարի փառատոն անցկացվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Այս տարի փառատոնը նվիրվել էր Ալաշկերտին:

Հայաստանի տարբեր մարզերից 15 ազգագրական խմբեր էին մասնակցում փառատոնին:

«Այս տարի առանձնանում է, երիտասարդների հոսքը ավելի շատ է, մասնակից խմբերի թիվն էլ է ավելի շատ,չգիտեմ ոգևորությունն ավելի մեծ է»,- «Ա1+»-ին ասաց «Կարին» համույթի անդամ 24 -ամյա Աստղիկ Ենգիբարյանը,ով արդեն 4 րդ տարին է` մասնակցում է այս փառատոնին:

Նախկինում փառատոնը տեւում էր մի քանի օր: Հիմա այն տեւում է ընդամենը մեկ օր: «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը 1987թ-ից մասնակցում է այս փառատոնին:

Հանդիսատեսի փոփոխություն նկատո՞ւմ եք տարիների ընթացքում` «Ա1+»-ի հարցին Գագիկ Գինոսյանը պատասխանեց. «Հանդիսատեսը միշտ նույնն է, ցավոք սրտի, և այդ նույնությունը պայմանավորված է հեռուստատեսությունների և պետության վարած քաղաքականությամբ: Միգուցե իմ միտքը փշոտ հնչի, բայց վարչապետը կազմակերպում է ռոք փառատոն, մյուսը` դասական փառատոն: Եթե որևէ մեկը, իրեն հայ զգալով, դարձի գա ու կազմակերպի հայ երգի, հայ արվեստի փառատոն, կտեսնեք ոչ միայն հանդիսատեսի, դահլիճի, այլ նաև ժողովրդի փոփոխություն»: