Բորոդինի քառյակը Երևանում է
Աջակցիր «Ա1+»-ին6 տարվա ընդմիջումից հետո այսօր Երևանում հանդես կգա Բորոդինի անվան լարային քառյակը:
Քառյակի ելույթով կեզրափակվի «XXI-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը:
«Հայաստանը օվկիանոս չէ, Սևանա լիճ է, բայց այդ լիճը մեզ համար սրբություն է», ասում է Ռուբեն Ահարոնյանը, ով խմբում է 1996թ-ից:
Խմբի 65 ամյա հոբելյանի առթիվ` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այսօր ոսկե մեդալ հանձնեց խմբի անդամ Ռուբեն Ահարոնյանին:
«Հատկապես հպարտ եմ, որ այս քառյակի անդամ է մեր հայրենակից Ռուբեն Ահարոնյանը, ով 33 տարեկան հասակում արդեն արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, դժվար է մրցանակ տալ այն մարդկանց, ովքեր արդեն ստացել են բոլոր հնարավոր մրցանակները»,- ասում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Բորոդինի քառյակը ստեղծվել է 1945թ. Մոսկվայի կոնսերվատորիայի 4 ուսանողների նախաձեռնությամբ:
Բորոդինի անվան լարային քառյակի կազմում են Ռուբեն Ահարոնյանը /առաջին ջութակ/, Անդրեյ Աբրամենկովը /ջութակ/, Իգոր Նայտինը /ալտ/ և Վլադիմիր Բալշինը /թավջութակ/: