Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Օլիմպիական խաղերի մասնակիցները կպատվաստվեն COVID-19-ի դեմ. ՄՕԿ նախագահ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները կպատվաստվեն COVID-19-ի դեմ:

 «Ճապոնացի ժողովրդին պաշտպանելու և նրա նկատմամբ մեր հարգանքը ցույց տալու համար, ՄՕԿ-ը մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի հնարավորինս շատ օլիմպիական մասնակիցներ և հանդիսատեսներ արդեն պատվաստված ժամանեն Տոկիո, եթե, իհարկե, մինչ այդ պատվաստանյութը առկա լինի: Դա մեզ նաև վստահություն է ներշնչում, որ հանդիսատեսը ներկա կլինի օլիմպիական խաղերի մրցումներին և գոհ կլինի անվտանգ միջավայրից», - ճապոնական «Կյոդո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թոմաս Բախը:

ՄՕԿ-ի նախագահն այժմ պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում, որտեղ այդ երկրի վարչապետ Եսիհիդե Սուգիի և Տոկիոյի մարզպետ Յորիկո Կոիկեի հետ քննարկել է օլիմպիական խաղերում կորոնավիրուսի դեմ պայքարելու, օլիմպիական ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու և այլ հարցեր։

Հիշեցնենք, որ 2020թ օլիմպիական խաղերը, որը պետք է տեղի ունենար այս տարվա ամռանը, կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է և կկայանան 2021թ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: