Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիանա Գասպարյան
A A
Պաշտոնական

Նոյեմբերի 18-ին նախատեսում եմ լինել Արցախում. Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Հայտնում եմ ձեզ, որ նոյեմբերի 18-ից գտնվելու եմ արձակուրդում, որը հիմնականում նվիրելու եմ Էջմիածնում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպումներին, նրանց կարիքների գնահատմանը և դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը:
 
Սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսված և 44 օր տևած պատերազմի ամբողջ ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանն արել է հնարավորը հայոց բանակի և այստեղ ապաստանած արցախցիներին աջակցելու համար: Այս ծանր շրջանում ներդրված ջանքերը հազարապատկելու կարիք կա, որն օր առաջ պետք է դառնա մեր առաջնահերթություններից:
 
Նոյեմբերի 18-ին նախատեսում եմ լինել Արցախում, հանդիպել իրավասու պետական մարմիններին և անելիքները հստակեցնելուց հետո ավելի մեծ եռանդով լծվել այս պահին Էջմիածնում գտնվող արցախահայությանն աջակցելու գործին:
Այս դժվարին ժամանակաշրջանում,ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հավաքվել և աշխատել»: