Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը կմիանա ֆրանսիական հաճույքին

Մշակույթ

Մայիսի 29-ին Երևանի երկու այգիներում շրջիկ գրադարանները (bibliobus ) գրքեր կտրամադրեն բոլոր այցելուներին:

«ՙԿարդալու ձեր հերթն է» խորագիրը կրող միջոցառումը անց է կացվում Ֆրանսիայի մշակույթի նախարարի առաջարկությամբ: Մեր երկրում ֆրանսիական դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանը արդեն երկրորդ անգամ միանում է գրքի եւ ընթերցանության օրերին: Որպես կանոն` այդ օրերը Ֆրանսիայում անց են կացվում մայիսի 27- 30-ը:

«ՙՄեր հիմնական նշանակետը երիտասարդներն են և երեխաները, որովհետև մենք գտնում ենք, որ ավելի շատ նրանք կարիք ունեն, որ իրենց մեջ արթնանա ընթերցանության ցանկությունը՚,- ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտինը:

Շրջիկ գրադարանները մայիսի 29-ին ընթերցողին հիմնականում առաջարկելու են ֆրանսերեն մանկական գրքեր: Ընթերցողները գրքերը պետք է կարդան տեղում եւ վերադարձնեն:

Ի դեպ, ընթերցանության համար հատկացվելիք ժամանակը սահմանափակ է` 2 ժամ, իսկ հրապարակային գիրք կարելի է ընթերցել` «Առագաստ» սրճարանի հարակից այգում` ժամը 12-14-ը, իսկ Անգլիական այգում` ժամը 14-16-ը:

Ըստ կազմակերպիչների` այս միջոցառման նպատակն ավելի ճանաչողական է եւ «կարդալու հաճույք» արթնացնելը: