Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Ուրալ»-ը և «Opel Astra G»-ն բախվել են․ վերջինից փրկարարները դուրս են բերել վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիեր

Նոյեմբերի 18-ին, ժամը 12։04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լենտրուշ Ա․, ծնված 1955 թ.), ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, ապա տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:52-ին:Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը, դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։