Բացել լրահոսը Փակել լրահոսը
125972809_1620113558161710_4929082176032733963_n
A A
Պաշտոնական

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Տավուշի ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: