Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվա Ռիվասը 7-րդն էր (տեսանյութ)

Մշակույթ

Հաջորդ "Եվրատեսիլը" կկայանա Գերմանիայում: Այս երկրի ներկայացուցիչը Satellite երգով հաղթեց այսօր Օսլոյում` հավաքելով 246 միավոր:

19-ամյա Լենա Մեյեր-Լանդրուտը հուզվեց բեմի վրա`ասելով, որ չէր սպասում այս հաղթանակին, չնայած բուքմեյքերները կանխատեսում էին այդ:Նրան հաջորդեցին Թուրքիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները:

"Եվրատեսիլ- 2010" մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը: Նրա "Ծիրանի կորիզ" երգին առավելագույն 12 միավոր տվել էին Ռուսաստանը, Նիդերլանդները, Իսրայելը:

Իսպանիայից,Բուլղարիայից Հայաստանը ստացել էր 8 , Ֆրանսիայից, Կիպրոսից` 7 միավոր:

Թուրքիայից Եվա Ռիվասը ստացել էր 6 միավոր: Վրաստանը Եվային տվել էր 10 միավոր: Եվա Ռիվասը ստացել էր 141 միավոր:

Հայ հանդիսատեսն ամենից շատ հավանել էր Վրաստանի, ապա Ռուսաստանի եւ Ու կրաինայի ներկայացուցիչների ելույթները: Ադրբեջանը այս մրցույթում զբաղեցրեց հինգերորդ տեղը` 145 միավոր:

‘'Եվրատեսիլի'' եզրափակիչ համերգին մասնակցում էր 25 երկիր: Հաղթողը որոշվեց ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկությամբ: