Բացել լրահոսը Փակել լրահոսը
126073732_1621636294676103_2026673788778993017_n
A A
Պաշտոնական

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը` 60-70 մետր

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Ախուրյանի, Թումանյանի, Սպիտակի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը` 60-70 մետր։

☑ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
☑ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

? Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: