Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երեւանում այսօր ժամը 6-ից հետո ստեղծված մթնոլորտը իրական սպառնալիք է իշխանությունների համար.ՀՅԴ-ական (տեսանյութ)

Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ այս ընթացքում բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ, կոնկրետ գտնվելու վայրը դեռ չգիտենք։ Այս մասին հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Վերջինս հայտարարեց՝ ժամը 6-ից սկսած արդեն փակ էին մայրաքաղաքի մոտ տասնյակ փողոցներ․

«Պայքարը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանի րոպե ավել իր աթոռին մնալը սպառնում է մեր բոլորի գոյությանը, մեր հայրենիքի գոյությանը, մենք շարունակելու ենք նույն գործիքներով պայքարել և հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»։

Ըստ Վարդանյանի՝ Երևանում այսօր ժամը 6-ից ստեղծված մթնոլորտը իրական սպառնալիք էր իշխանությունների համար ․

«Իշխանությունը իրավիճակին չի տիրապետում և այսօր տեղի ունեցողը դրա ապացույցն էր»։

Երիտասարդական միության անդամը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը այլընտրանք չի ունենալու, քան հեռանալը։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, Վարդանյանն ասում է՝ մենք տեսանք, որ մի շարք պատգամավորներ լքեցին խմբակցությունը կամ մանդատը վայր դրեցին․

«Ես վստահ եմ, որ «Իմ քայլը»-ում կան մարդիկ, ովքեր դեռ ուզում են ապրել Հայաստանում, ուզում են, որ իրենց ծնողներն ու երեխաները այստեղ ապրեն և վստահ եմ, որ երբ պահը գա, քվեարկելու են այդ ուղղությամբ»։

Վարդանյանը հավելեց՝ այսքանով չեն սահմանափակվելու, վաղը ևս գործողություններ են իրականացնելու, թե ինչ չմանարամասնեց։