Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ. Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  ԱԺ-ում անցկացվում են խորհրդարանական լսումներ, օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած  «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին»   ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկայում կհանդիպի 16 քաղաքական ուժերի առաջադրած անցումային կառավարության ղեկավարի թեկնածու, նախկին վարչապետ, նախկին ՊՆ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ,-այս մասին լսումների ընթացքում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը․

«Կհանդիպենք, կշփվենք, որևէ առումով չպետք է ասենք՝ չէ, իմն է ճիշտը, երբ կհանդիպենք պարոն Մանուկյանին, ինքն իր մոտեցումը կներկայացնի, մենք մեր մոտեցումը կներկայացնենք, կքննարկենք»։

Մարուքյանն ասաց՝ շատ հարգանքով են մոտենում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքին, իրենք իրենց հերթին ասել են, որ ունեն վարչապետի իրենց թեկանածուն, քանի որ խորհրդարանական ընտրություններին ներկայացրել են իրենց թեկնածուին․

«Վարչապետի թեկնածու՝ որպես խորհրդարանական ուժեր, կարող են ունենալ երկու ուժ՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրում, որից հետո մնացել է ԼՀԿ-ն, և ակնհայտ է եղել, որ ԼՀԿ-ն՝ որպես խորհրդարանական ուժ, ունի վարչապետի իր թեկնածուն, այլ ուժեր իրենց քննարկումներով որոշել են ունենալ իրենց միասնական թեկնածուն, մենք էլ ասել ենք՝ շնորհակալ ենք, որ իրազեկել եք, մենք էլ ունենք»։

ԼՀԿ ղեկավարը պնդեց՝ միշտ պայքարել են սև ու սպիտակի դեմ, և պետք է պահպանել այլընտարանքների հնարավորությունը։