Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ժողովրդի մի մասն են․պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ժողովրդի մի մասն են։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նույն խմբակցությունից Համազասպ Դանիելյանն էլ հավելեց՝ ժողովրդի պահանջը ստուգելու միակ տարբերակը ընտրություններն են․
«Ինձ համար արժեքավոր են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջները, ակնկալիքները, ցանկությունները»,-նշեց Դանիելյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև Կուսակցությունների մասին օրենքին, որն ընդունվեց այս քառօրյայի ընթացքում։
Ընդգծեց, որ այս օրենքը կուսակցությունների գործունեության թափանցիկության ավելացում է ենթադրում, հատկապես խոսքը ֆինանսական թափանցիկության մասին է։
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Դանիելյանն ասաց՝ մյուս տարվա սկզբին նախագիծը կբերվի, դրան կհաջորդի քննարկումը և ընդունումը։