A
A
Կարեն Գրիգորյանը Բարսելոնայի շախմատի մրցաշարում ստացել է 2200 եվրո պարգև
Աջակցիր «Ա1+»-ինԿատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում կայացած շախմատի միջազգային 25-րդ մրցաշարում գերազանց հանդես եկավ մեր շախմատիստ Կարեն Հ․ Գրիգորյանը։
Հայաստանի նախկին չեմպիոնը մրցաշարի վերջին 7 տուրերում տանելով յոթ անընդմեջ հաղթանակ, վաստակեց 8 միավոր և վստահ զբաղեցրեց առաջին տեղը։ Նրան հաջորդած իսպանացի շախմատիստներ Ալվար Ալոնսոն և Մարկ Նարցիսոն hետ մնացին 1,5-ական միավորով։ Մեր շախմատիստն արժանացավ գլխավոր մրցանակի և 2200 եվրո պարգևի։
Կարեն Հ․ Գրիգորյանը Բարսելոնում ցույց տված բարձր արդյունքի շնորհիվ 14,8 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում միանգամից բարձրացավ 23 տեղով՝ զբաղեցնելով 74-րդ հորիզոնականը: Նա առաջ է անցել Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանից (80-րդ տեղ) և ամերիկահայ Սեմ Սևյանից (84-րդ)։