Բացել լրահոսը Փակել լրահոսը
BA82F34A-ED3B-4F28-92E2-88F28CCD0203
A A
Պաշտոնական

Հայփոստը պարզեցնում է առաքման ընթացակարգը. այլևս մաքսային ձևակերպման վճար չի գանձվի

Հայփոստի միջոցով փաթեթներ և ծանրոցներ արտասահման առաքելիս, մինչև 200 եվրո արժեքով առաքանիների համար այլևս մաքսային զննության և ձևակերպման վճար չի գանձվի։ Մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար: Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձևաթուղթը։ 

Փոփոխությունը կգործի սկսած դեկտեմբերի 18-ից։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: 

 

«Հայփոստ» ՓԲԸ