Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ռուսն եկավ, ասաց՝ զենքերը պիտի հանձնեք». Աղավնոյի համայնքապետ (տեսանյութ)

Աղավնոյում անվտանգության երաշխիքի դիմաց կհանձնեն զենքերը

Քաշաթաղի Աղավնո գյուղում ռուս խաղաղապահները խոստացել են ապահովել Քաշաթաղի շրջանի Աղավնոյում (Արիավան) ներկայում բնակվող ընտանիքների անվտանգությունը՝ միաժամանակ հորդորելով հանձնել զենքերը: Ադ մասին տեղեկացրեց համայնքեի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

«Գյուղում ներկայումս բնակվող ընտանիքների անվտանգությունն առայժմ ապահովում են  տղամարդիկ՝ զենքը ձեռքին հերթապահելով շրջակայքում: Ռուս խաղաղապահների հրամանատարը, հղում անելով հրադադարի հայտարարությանը, հորդորեց հանձնել զենքը:  Որպես անվտանգության երաշխիք, մենք պահանջեցինք վերահսկողություն սահմանել այն հատվածներում,  որտեղ այժմ մենք ենք հերթապահում: Ռուս խաղաղապահների հրամանատարը տեսնելով, որ այնտեղ ադրբեջանական զինուժի մեծ կուտակում կա, ասաց, որ  լրացուցիչ ուժ պետք է բերվի: Այնուհետև վերադարձավ ու պահանջեց հանձնել զենքերը: Առայժմ բանակցում ենք: Երևի օրինական կարգով հանձնենք, եթե անվտանգության գործնական երաշխիքներ  ունենանք: Արիավանում այժմ ավելի քան 10 ընտանիք է ապրում: Բոլորս էլ որոշել ենք, որ ոչ մի պարագայում չենք հեռանալու: Ես անձամբ պատասխանատվություն ունեմ նրանց նկատմամբ»,-ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ հավելելով,որ գյուղում այժմ կանոնավոր գործում են էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու հեռախոսակապը: