Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պուտինը ԼՂ պատերազմի պատճառով ահաբեկչության ռիսկի տարածման մեծացում է տեսնում (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման սպառնալիքը: 

«Մենք բոլորս մտահոգված էինք զինված հակամարտությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ-պետություններ` Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական բախումները, դժբախտաբար, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ոչ հեշտ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության վտանգի տարածման ռիսկը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը նորից չսրվի: