Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես, օրինակ, տեղակ չեմ եղել` Շուռնուխի կամ Կապանի որ հատվածներն են անցնելու թշնամուն․ պատգամավոր (տեսանյութ)

Պաշտպանության նախարարը և փոխվարչապետը Սյունիքում են, երեկ հանդիպում է տեղի ունեցել նախարարի, մարզպետի և համայնքապետերի միջև, ինձ հասած տեղեկություններով՝ ձեռք են բերվել որոշակի պայմանավորավածություններ։Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ 

«Ա1+»-ի  դիտարկմանը, թե համացանցում հայտնվում են կադրեր, որտեղ կապանցիները տներն են այրում, Ղահրամանյանը նախ մասնավոր զրույցում նշեց, որ հենց Կապանում տուն չեն այրել, իսկ հարցազրույցում հավելեց․

«Նույնն է, որ ասենք Ջաբրայիլում կամ մեկ այլ տեղ, որտեղ սահմանզատման հետևանքով տարածքը պետք է անցնի Ադրբեջանին, և մարդիկ չեն ուզում իրենց տները թողնել թշնամուն»։

Ղահրամանյանն ասում է՝ Սյունիքում մարդիկ կան, ովքեր զուտ բարոյական տեսանկյունից ցանկություն չունեն ապրել, օրինակ, թուրքերից մեկ կիլոմետր հեռավորության վրա․

«Մեր մենթալիտետի մեջ կա, որ թուրքին պետք չէ վստահել, ես կիսում եմ այդ մենթալիտետը, մենք պետք է ինքներս ստեղծենք մեր երաշխիքները, մարդիկ, ովքեր մնալու են և ապրեն, ապրելու են սուվերեն ՀՀ տարածքում, և ոչ ոք իրավունք չի ունենալու ոտնձգություն անել»։

Ղահրամանյանն ասում է՝ ինքն, օրինակ, տեղյակ չի եղել, թե Շուռնուխի կամ Կապանի որ հատվածներն են անցնելու թշնամուն․

«Որոշները գիտակցում էին դա, որովհետև փաստաթղթում ասվում է, որ օկուպացված տարածքներից պետք է դուրս գալ»։

Պատգամավորն ասում է՝ սահմանները վտանգված են, բայց մենք չենք պատրաստվում ձեռքներս  բարձրացնենք և հանձնվենք։