Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր աշխատակիցներին․ Հռիփսիմե Առաքելյանը՝ քաղաքապետին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի ավագանու նիստում ելույթ ունեցավ ԲՀԿ ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Վերջինս դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին հայտարարեց, թե՝ երբ չկար Հայկ Մարությանը ավագանու նիստի առաջին մասում, մտածել էր, թե նա միացել է Հայրենիքի փրկության շարժմանը և գործադուլ է իրականացնում․
«Փաստորեն կեսից փոշանեցիք ու հետ եկաք։ Այսօր մենք այլ օրակարգ չունենք եւ միակ օրակարգը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է: Ես կարծում եմ՝ ունեք գործընկերներ եւ անձնական հույզեր ու շատ լավ պատկերացնում եք, որ այս ամենը հասնում է իր տրամաբանական հանգրվանին և ավարտին», – նշեց նա:
Առաքելյանը Մարությանին կոչ արեց միանալ Հայրենքի փրկության շարժմանը, մասնակցել գործադուլին և դասադուլին․
«Կոչ եմ անում բոլորս ուղեւորվենք Հանրապետության հրապարակ՝ պահանջելու այն մարդու հրաժարականը, որը կապիտուլյացիոն հայտարարություն է ստորագրել»։
Առաքելյանը նշեց, որ երեկ Աջափնյակ վարչական շրջանի մարմնի մի աշխատող հայտարարել է, թե ով դպրոցի տնօրեններից կգնա ու կմասնակցի հանրահավաքներին կամ որեւէ աշակերտ կգնա, կմասնակցի, հանելու են աշխատանքից.
«Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր ներքո աշխատող կառույցների աշխատակիցներին։ Խնդրում եմ կարգի հրավիրեք ձեր ներքո գոծողող կառույցի աշխատակիցներին»,-ասաց ԲՀԿ-ականը՝ հավելելով, որ ինքն այդ աշխատակցին ֆեյսբուքում անվանել է «միստր փուսքյուլ»:
Հայկ Մարությանը ի պատասխան ասաց, որ եթե որեւէ մեկը հակաօրինական հայտարարություններ է անում, համապատասխան պատժամիջոցներ կձեռնարկվեն։