Պատրաստ եմ ուղիղ նայել մարդկանց աչքերի մեջ, ովքեր կփորձեն ինձ հետ աշխատանք տանել․իշխանական պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեռ հարց է՝ ով է հրապարակում գիշերել և ով չի գիշերել, պետք է գնալ և ստուգել՝ իրենց ընդդիմադիր կուսակցություն համարող կառույցների լիդերներից որոնք են ամբողջ գիշեը անցկացնել այնտեղ՝ իրենց բերած քաղաքացիների կողքին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պահանջին, որ իշխանական պատգամավորները պետք է գնան և ստեղծված իրավիճակը քննարկեն իրենց հետ, Ջուլհակյանն ասում է՝ մեր տեղը Խորհրդարանում է․
«Եթե իրենք ուզում են քաղաքական երկխոսություն, ինչում ես կասկածում եմ, ապա քաղաքական երկխոսությունների վայրը այստեղ է, առնվազն մեկ ուժ, որը այնտեղ իբրև թե գիշերում է, կարող է գալ այստեղ և քաղաքական երկխոսություն ծավալել»,-ասում է պատգամավորն ու հավելում, որ կասկածելի ծագում ունեցող ուժերի հետ չեն պատրաստվում քննարկման գնալ․
«Իրենց սիրելի ֆորմատով պալատական հեղաշրջում չի լինելու, և իրենք հերթական անգամ ժողովրդից չեն խլելու իշխանությունը և միմյանց մեջ իշխանության բաշխում չեն կատարելու»։
Իշխանական պատգամավորն ասում է՝ պատրաստ են քննարկել արտահերթ ընտրությունների գնալու ժամանակը, հնարավորությունները, այլ օրակարգ չունեն, իսկ վարչապետի հրաժարականի նախապայմանը մերժված է արմատներից։
Պատգամավորը նաև հավելեց՝ ընդդիմադիր ամբիոնից իրենց անունները հատուկ հնչեցնելու կարիք չկար, այդ ցանկը և պատգամավորների կոնտակտային տվյալները հրապարակված են․
«Ես պատրաստ եմ ուղիղ նայել այն մարդկանց աչքերի մեջ, ովքեր կփորձեն ինձ հետ աշխատանքներ տանել, կտեսնենք՝ ով ում հետ աշխատանք կտանի»։
Պատգամավորը վստահեցնում է ժողովրդից իրենց ուղղված միայն դրական ազդակներ են ստանում․
«Ասում են՝ երկիրը չթողնեք նախկին թալանչիներին, մեզ միայնակ չթողնեք, այդ դեպքում մենք կհամարենք, որ դուք դավաճան եք, կոշտ եղեք, վերջացրեք թավիշը, վերջապես հեղափոխության խոստումներն առ այն, որ պետք է բոլոր թալանչիները պատասխանատվության ենթարկվեն, հանցավոր կլանը պետք է ենթարկվի պատասխանատվության, իրագործեք, ես այս ազդակներն եմ ստանում»։