A
A
Մեկնարկել է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացը․ ՇՄՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․
Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան»ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին:
Երեկ ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց:
Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: