Բացել լրահոսը Փակել լրահոսը
գևորգ գորգիսյան
A A
Քաղաքականություն

ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին չի հանդիպի (տեսանյութ)

Մենք չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում նշեց ԱԺ ԼՀԿ քարտուղար Գևորգ Գորգիսյանը․

«Եթե Փաշինյանը առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությունը անցնցում փոխանցելու հարցը, կարծում եմ, կքննարկենք, բայց նման առաջարկ մենք չենք ստացել»։

Գորգիսյանը պնդեց՝ ամեն ինչ անելու են, որ չլինեն արտահերթ ընտրություններ, որովհետև, ըստ նրա, այս քաոտիկ իրավիճակում հնարավոր չէ գնալ դրան։