Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞րն է Հայաստանի ընտրությունը․ ԵԽԽՎ պատվիրակը՝ հունիսի 7-ին արձանագրածի մասին (տեսանյութ)

ԵԽԽՎ պատվիրակ Ռիկարդու Կառվալյուն  մասնակցել էր Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը։

Նա ելույթում ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացիներին առաջարկվել էր իրական ընտրություն՝ տարբեր քաղաքական ուժերի միջև, և որ ընտրական գործընթացը միջազգային դիտորդների կողմից ընդհանուր առմամբ գնահատվել է որպես լավ կազմակերպված։

Միաժամանակ Կառվալյուն նշում է Ռուսաստանի կողմից գործադրված արտաքին ճնշումների, այդ թվում՝ տնտեսական ճնշումների, առևտրային սահմանափակումների, էներգամատակարարման սպառնալիքների և տեղեկատվական գործողությունների մասին։

Ըստ նրա՝ Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի ուշադրությամբ հետևել այդ խնդիրներին և պատրաստ լինի աջակցել Հայաստանին։

Կառվալյուի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները վկայում են հայ ժողովրդի՝ եվրոպամետ ուղղությամբ առաջ շարժվելու ընտրության մասին։

«Այդ ընտրությունը պետք է հարգվի»,- ասաց  նա։