350 զգեստ` մի ներկայացման համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան հունիսին չի կայանա:
«Փորձերն ավարտված են, երաժշտական համարները պատրաստ, սակայն դեռ պատրաստ չեն մասնակիցների հագուստները եւ ձեւավորման հետ կապված որոշ իրեր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց օպերայի դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանը:
Եթե սովորական օպերաների համար 100-ից 120 զգեստ կոստյում է կարվում, ապա այս օպերայի համար 350-ից ավելի զգեստ է կարվելու:
«Նրանք պետք է ճոխ տեսք ունենան եւ համապատասխանեն եգիպտական դարաշրջանին: Ընթանում են այդ շատ բարդ աշխատանքները մակետների մասով եւ չուզեցանք պարզեցնել մեր նկարչի աշխատանքը»,- ասաց Հարություն Արզումանյանը:
4 գործողությամբ «Աիդա» օպերան բեմադրվելու է 3 բեմերում: Այն բեմադրել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր Մարիո Կորադինին:Գլխավոր դերակատարը օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն է: Բեմադրությունը իրականացնում է Մշակույթի նախարարությունը` Իտալիայի կառավարության աջակցությամբ:
Ամենայն հավանականությամբ պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկիզբին: Օպերան տեւելու է 3 ժամ, իսկ տոմսի արժեքը, դիրիժորի հավաստմամբ, բարձր չի լինի:
Ի դեպ, «Աիդա»ն հայկական բեմում ներկայացվելու է 25 տարվա ընդմիջումից հետո: