Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1609968247303
A A
Քաղաքականություն

Ուղիղ. Թրամփի կողմնակիցները հարձակվել են Կապիտոլիումի շենք վրա (տեսանյութ)

Թրամփի կողմնակիցները հարձակվել են Կոնգրեսի վրա:

Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք և պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ամփոփել է՝ ինչ է կատարվում Վաշինգտոնում:

1. Սպիտակ Տուն ոչ ոք չի ներխուժել:

2. Իրադարձությունները զարգանում են Կոնգրեսում:

3. Թրամփի աջակիցները բողոքում են այսօր Կոնգրեսում տեղի ունենալիք նախագահական ընտրություների արդյունքների պաշտոնապես և վերջնական հայտարարելու դեմ:

4. Միաժամանակ բողոքում եմ Ջորջիա նահանգի ընտրությունների դեմ, որի արդյունքում հանրապետականները կարող են կորցնել Սենատի մեծամասնությունը:

5. Թրամփի գտնվելու տեղը հայտնի չէ:

6. Փոխնախագահը տարհանվել է Կոնգրեսի շենքից:

7. Թրամփը իր փոխնախագահին մեղադրել է թուլամորթության մեջ, ընտրությունների արդյունքները Կոնգրեսի պալատների միասնական նիստի ժամանակ չպաշտպանելու համար:

8. Կոնգրեսի վրա նման հարձակում երբեք չի եղել, ցուցարարները նիստերի դահլիճներում են:

9. Մտցվում է պարետային ժամ Վաշինգտոնի քաղաքապետի կողմից:

10. Որոշ օրենսդիրներ տարհանվել են, որոշները դեռ շենքում են: