«Քաջազի մշտավառ կանթեղը»
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սփյուռքի նախարարությունը իրականացնում է «Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմությունը» մատենաշարքի հրատարակչութունը` նվիրված սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործություններին:
Շարքի առաջին հատորը` «Քաջազի մշտավառ կանթեղը», նվիրված էր նկարիչ Քաջազնունի Քեչեչյանին: Գրքի հեղինակ, արվեստագիտության պրոֆեսոր Արարատ Աղասյանը մանրամասն անդրադարձել է նրա կյանքին եւ արվեստի ժառանգությանը: Գիրքը ունի նաեւ անգլերեն տարբերակը, որը կատարել է ամերիկահայ ճանաչված թարգմանիչ` Արիս Սեւակը:
Գրքի շնորհանդեսը Նյու Յորքում կազմակերպել էր Համազգայինի հայ կրթական եւ մշակութային միությունը: Օրվա հանդիսավար Արմինե Մինասյանը հակիրճ ներկայացրեց նկարչի ստեղծագործական ուղին:
1974 թվականին Քեչեչյանների ընտանիքը մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ նկարիչը նոր եռանդով սկսում է ստեղծագործել: 1994 թվականին Եվրոպայի գեղարվեստի մրցությանը ավանգարդ նկարիչների աշխատանքների մրցույթում նրա «Սումգայիթ» կտավը արժանանում է առաջին մրցանակի:
Բազմաթիվ միջազգային մրցանակների է արժանացել Քաջազը: Նրա կտավները հանգրվանել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Լիբանանի, Ֆրանսիայի, Իտալիայի ցուցասրահներում:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Քաջազի աշխատանքները, որի ընթացքում մեկնաբանություններով հանդես եկավ նկարչի կինը` բանասեր Սաթենիկ Քեչեչյանը:
Քաջազի մասին իրենց հուշերը ներկայացրեցին բանասեր Ջուլիետա Ստեփանյանը եւ ամերիկահայ անվանի գրող- դրամատուրգ` Հրանտ Մարգարյանը:
Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի