Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչ տվեց Փաշինյան-Պուտին-Ալիև առաջին հանդիպումը՝ 44-օրյա պատերազմից հետո. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հունվարի 11-ին 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք քննարկել են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը:

Հարավային Կովկասում, համաձայն ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ:
 
Միևնույն ժամանակ, անհայտ է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և ձերբակալված անձանց ճակատագիրը: Հայկական կողմը մինչև Փաշինյանի Մոսկվա մեկնելը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը կապում էր ռազմագերիների խնդրի լուծման հետ: Դեռևս հայտնի չէ` արդյոք կողմերը կարողացել են հասնել պայմանավորվածության այս խնդրի վերաբերյալ: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպմանը, դրան նախորդած գործընթացներին ու այդ հանդիպման արդյունքներին մասին՝ տեսանյութում՝ փորձագետների մեկնաբանմամբ․