Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Լոռու մարզում ներկա պահին բուժում է ստանում 526 վարակակիր

Լոռու մարզպետարանից հայտնում են.

«Հունվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը Լոռու մարզում 8119 է: Մինչ օրս առողջացել է 7458 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը 135 է:

Ներկա պահին բուժում է ստանում 526 վարակակիր:
 
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված անձանց բուժում են իրականացնում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ այս պահին բուժում է ստանում 3 քաղաքացի և Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 70 հիվանդ:
 
Թեև ներկայում հիվանդության նվազման տենդենց է նկատվում, սակայն հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի մեկնարկի կապակցությամբ կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել հակահամաճարակային կաննոները, լինել զգոն: