Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+superboul
A A
Սպորտ

«Սուպերբոուլի» խաղն առաջին անգամ կսպասարկի կին մրցավար

Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայում դեռ հանտնի չեն եզրափակիչ հանդիպման՝ «Սուպերբոուլի» մասնակցիները, սակայն արդեն հայտնի են մրցավարները:

Լիգայի 55-ամյա պատմության մեջ մրցաշարի վերջին խաղն առաջին անգամ կսպասարկի կին մրցավար: Դա 47-ամյա Սարա Թոմասն է, որ նշանակվել է եզրային գլխավոր մրցավար: 

Ընթացիկ մրցաշարում գլխավոր մրցանակի համար պայքարում են չորս թիմ: Դրանք են «Գրին-Բեյը», «Տամբա-Բեյը», «Բաֆալոն» և «Կանզաս Սիթին», որոնք կիսաեզրափակիչ խաղերում կվիճարկեն եզրափակիչի երկու ուղեգրերը: Այդ ակումբներից միայն «Բաֆալոն» չի կարողացել տիրել գլխավոր մրցանակին:

Այս տարվա «Սուպերբոուլը» նախատեսված է փետրվարի 7-ին: Այն երրորդ անգամ տեղի կունենա Ֆլորիդայի նահանգի Տամպա-Բեյ քաղաքում: