Ուսումը կշարունակեն ամերիկյան դպրոցներում
Աջակցիր «Ա1+»-ինՆյու Յորքի Գալուստյան սրահում տեղի ունեցավ Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի 28-րդ շրջանավարտական հանդեսը: ԱՄՆ եւ ՀՀ օրհներգներից հետո բացման խոսքով հանդես եկավ վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը:
Շնորհավորական ողջույնի խոսք էր հղել ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որտեղ ասված էր. «Մեր սրտաբուխ շնորհավորանքները կներկայացնենք հայկական ընտանիքին եւ հայ եկեղեցվո կողքին Հայ ազգին միջնաբերդը հանդիսացող Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի այս տարվա շրջանավարտներուն»:
Ավարտական 6-րդ դասարանի աշակերտներին ջերմ խոսք ասած նույն վարժարանի շրջանավարտ Նազարեթ Մարգարյանը: Նա այժմ որպես իրավաբան աշխատում է Նյու Յորքում:
Վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը, մանկավարժական կոլեկտիվի եւ ծնողների անունից շնորհավորեց եւ ավարտական վկայականներ հանձնեց Տեպորա Հակոբյանին, Անդրե Տեր- Արթունյանին, Քրիստինե Կոմեզ- Շնորհոքյանին, Դիանա Հարությունյանին, Անուշ Միքայելյանին եւ Նաթելի Վանդյանին, որոնք իրենց ուսումը կշարունակեն ամերիկյան դպրոցներում:
Ավարտական դասարանի աշակերտների եւ մանկավարժների անունից շնորհակալագրեր հանձնեցին վարժարանի բարերարներին եւ այն ծնողներին, որոնք տարիների ընթացքում ցուցաբերել են նյութական եւ բարոյական աջակցություն:
Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաեւ գեղարվեստական հայտագիր, որտեղ աշակերտների կատարմամբ հնչեցին Հովհաննես Թումանյանի, Դանիել Վարուժանի, Խաչիկ Դաշտենցի եւ ուրիշների բանաստեղծությունները` հայերեն ու անգլերեն լեզուներով:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի