Բացել լրահոսը Փակել լրահոսը
143915103_1678846462288419_3729161782235334775_o
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Ապարանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։
Կոտայքի (Չայնի կոչվող հատված), Արագածի, Քաջարանի, Դիլիջանի, Վարդենիսի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատված), Արտաշատի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկ-Ալագյազ և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածներում բուք է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
✅ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
? Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 ճանապարհային_դեպարտամենտ