Բացել լրահոսը Փակել լրահոսը
8
A A
Պաշտոնական

Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են (տեսանյութ)

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են։

✅ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն ամսական 100,000 դրամ աշխատավարձ կստանա։
✅ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8,000 դրամ։
ℹ Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց