Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները պատրաստվում են Կիևի միջազգային մրցաշարին

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսել են նոր ուսումնամարզական հավաք 2021 թվականին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, հունվարի 31-ից «Օլիմպավանում» իրենց հավաքն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները: Նրանք այնտեղ կլինեն մինչև փետրվարի 6-ը: Ազատ ոճայինները «Օլիմպավանում» կմարզվեն մինչև փետրվարի 13-ը: Այնուհետև հունահռոմեականները հավաք կանցկացնեն «Օլիմպավանում» փետրվարի 10-24-ը, իսկ ազատ ոճայինները՝ փետրվարի 17-24-ը:

Երկու հավաքականները նախապատրաստվում են փետրվարի 24-28-ը Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին: Թիմերի կազմերը հայտնի կդառնան ավելի ուշ: