Սպորտի նախկին նախարար Արմեն Գրիգորյանը պարգեւատրվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանն այսօր պարգևատրվել է ՀԱՕԿ –ի շքանշանով: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, նա այդ պատվին արժանացել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի , ինչպես նաև օլիմպիական գաղափարների տարածման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Արմեն Գրիգորյանը սուսերամարտի ԽՍՀՄ տարբեր տարիքային առաջնությունների և միջազգային բարձրակարգ մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր է: Աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, հայսպորտպետկոմի նախագահի տեղակալ, իսկ 2007–2010թթ.՝ սպորտի նախարար: Զուգահեռաբար կատարել է ՀԱՕԿ-ի և համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեների գլխավոր քարտուղարի, այնուհետև նախագահի գործը: Գրեթե քառորդ դար ղեկավարում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան:
Արմեն Գրիգորյանը մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է: Փետրվարի 1-ին լրացել է նրա ծննդյան 60 տարին: