Այս պայմաններում արկածախնդրություն է գնալ արտահերթ ընտրությունների․Գոռ Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎստահաբար ստեղծվել է մթնոլորտ, որի պայմաններում արդարության բանաձևի հետևից գնացող ժողովուրդը և շատերը նպատակային են համարում սեփական ձայնի քվեի ապահովումը, և սա պետք է լինի արտահերթ ընտրությունների միջոցով, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այդ ընտրությունների համար պետք է ճիշտ պահ լինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը․
«Ես չեմ կարծում, որ նման ծայրահեղ լարված սոցիալական մթնոլորտում և հանրային փոխհարաբերութունների միջև գրանցված այս ծայրահեղ լարման կամ ատելության մթնոլորտում մենք կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների, բայց միևնույն ժամանակ հայտարարությունից հետո պետք է նշվի, որ ընտրությունները մնում են իրավիճակից դուրս գալու միակ բանալին, քանի որ մենք սահմանադրական պետություն ենք, և ժողովրդի քվեի իրավունքը ամրագված է սահմանադրությամբ»։
Ինչ վերաբերում է իշխանության պնդումներին, թե 5 ամիս անց ճանապարհային քարտեզի համատեքստում կրկին կանդրադառնան արտահերթ ընտրութունների գաղափարին, Գևորգյանն ասում է՝ այդ քարտեզում ժամկետներ նշված չեն․
«Պետք է նշեն արտահերթ ընտրություններ անցկացնելու ժակետները։ Հանրության մեջ այնքան թեժ մթնոլորտ է ձևավորված, որ այս պայմաններում արկածախնդրություն է գնալ արտահերթ ընտրությունների»։
Գևորգյանը պնդեց՝ հաղթանակի վրա վստահ իշխանությունը գնում է դեպի դա, և եթե կա երկմտանք, ուրեմն՝ ամեն ինչ միանշանակ չէ։
Անցումային կառավարություն ստեղծելու ընդդիմության առաջարկի վերաբերյալ Գևորգյանն ասում է՝ դա պետք է լինի համերաշխության, տեխնոկրատների կառավարում, իսկ դաշտում, ըստ պատգամավորի, վստահաբար կան նման ուժեր։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում անցումային վարչապետի առաջարդրված թեկնածուներին, Գևորգյանն արձագանքեց․
«Գործընթացները գնում են, ինձ համար անընդունելի է, երբ ցանկացած քաղաքական գործիչ իր բառամթերքում օգտագործում է բռնության տարրեր, մենք վերջիվերջո իրավական պետություն ենք»։