Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix 21.02.
A A
Սպորտ

Ուղիղ. «Բենևենտո» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը կմասնակից խաղին

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում Հռոմի «Ռոման» այսօր արտագնա խաղում կմրցի «Բենևենտոյի» հետ:

22 տուրից հետո հռոմեական ակումբը վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: Նրա մրցակիցը 24 միավորով գտնվում է 15-րդ հորիզոնականում և պայքարում է վտանգավոր գոտուց հեռու մնալու համար:

Առաջին շրջանում Հռոմում կայացած խաղում 5:2 հաշվով հաղթանակ են տարել դաշտի տերերը:  

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Ռոմայի» հիմնական կազմում և կմասնակցի խաղին:

Հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Ուղիղ եթերը կարող եք դիտել այստեղ.