Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess blic
A A
Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը արագ շախմատի Հայաստանի առաջնության միանձնյա առաջատարն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը մեկնարկել է արագ շախմատի 2021թ Հայատանի առաջանությունը, որին մասնակցում են 48 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 15 գրոսմայստեր, 7 միջազգային և 9 ՖԻԴԵ-ի վարպետ:

  

Մրցումային առաջին օրը կայացած 5 տուրերից հետո մրցաշարայի  աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է արցախցի գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Չորսական միավորով 2-5-րդ տեղերը կիսում են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Հրայր Սիմոնյանը: 

 

Առաջնությանը մասնակցող լեգենդար շախմատիստ, 70-ամյա Ռաֆայել Վահանյանը, 3,5 միավորով առայժմ ընթանում է 8-րդ հորիզոնականում: Կանանցից լավագույն արդյունք ունի 19-ամյա Աննա Մ. Սարգսյանը, որը հինգ հնարավորից վաստակել է 3 միավոր և գտնվում է 19-րդ տեղում:

 

Այսօր տեղի կունենան մնացած չորս տուրերի հանդիպումները: Առավել շահավետ վիճակում են գտնվում 13 մասնակիցներ, որոնք վաստակել են 4,5-3,5 միավոր: