Բացել լրահոսը Փակել լրահոսը
hmFsbkVnlmE2GcAe
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արա Սաղաթելյանի գործով որոշումը՝ վաղը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Առավոտից տեղի էր ունենում ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։

«Շատ լավ քննարկում ընթացավ, մեր բողոքը քննարկվեց։ Մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու նպատակով պաշտպան Միհրան Պողոսյանը հենց դատական նիստի ընթացքում համակցվեց «Proton VPN» հավելվածով և հենց նույն IP հասցեով, որը վերագրվում է միայն այս գործով անցնող 4 անձանց։ Պարզվեց՝ պարոն Պողոսյանն էլ է արդեն այդ խմբի անդամ», -պատմեց  Արա Սաղաթելյանի մյուս պաշտպանը՝  Հակոբ Ենոքյանը։

Արա Սաղաթելյանը ներկա էր նիստին  և իր դիրքորոշումն էր ներկայացրել ։

«Նա ասաց, որ այս ամենը միտված է իրեն մեկուսացնելուն, ինչը պայմանավորված է իր՝ հակաադրբեջանական գործունեությամբ», - տեղեկացրեց  փաստաբանը։

Արա Սաղաթելյանը ոչ միայն հայտարարել է, որ օգտվել է «Proton VPN»-ից, այլև այնպիսի փաստական տվյալներ է ներկայացրել, որոնք քննության կարծիքին հակառակ են, ասաց Հակոբ Ենոքյանը․

«Նախաքննության մարմինը մտածում է, որ պարոն Սաղաթելյանը դրանով քողարկվել է, բայց պարոն Սաղաթելյանն ասեց, որ ծրագիրը ձեռք է բերել գումարով՝ իր անձնական բանկային քարտով, այսինքն, իրեն նույնացրել է և քողարկելու խնդիր չի եղել»։

Դատարանը որոշումը կհրապարակվի վաղը ժամը 16։00-ին։ 

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը երկու ամսով  կալանավորված էր «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։ «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջը հայտնի է իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատությամբ։

Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։