A
A
Հայաստանը պարտվեց Վրաստանին և դուրս մնաց Եվրո-2022-ից. ֆուտզալ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի հավաքականն Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի շրջանակում Երևանում հյուրընկալեց Վրաստանի ընտրանուն, որին հինգ օր առաջ պարտվել էր 0:5 հաշվով:
Մեր ֆուտբոլիստներն այս անգամ ավելի լուրջ դիմադրություն ցույց տվեցին մրցակցին, սակայն հավասար պայքարում, այնուամենայնիվ զիջեցին 2:3 հաշվով:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը ժամանակից շուտ դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից, քանի որ մեր թիմը եթե անգամ հաղթի մնացած երկու տուրերում և միավորներով հավասարվի նույն Վրաստանին, ապա միևնույն է, անձնական խաղերով կզբաղեցնի 3-րդ ոչ անցումային տեղը:
Նշենք, որ առաջնության հաջորդ փուլ են մտնում խմբերի հաղթողները և 2-րդ տեղերը գրաված լավագույն վեց թիմերը: