Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

«Ռոման» ջախջախեց «Շախտյորին», Մխիթարյանը վնասվածք ստացավ. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հաաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, իր հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորին»: Մեր ֆուտբոլիստը, ով հայտավորված էր մեկնարկային կազմում, ավաղ, չկարողացավ մասնակցել ամբողջ խաղին, քանի որ դեռևս առաջին խաղակեսի 35-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Առաջին խաղում խոշոր հաղթանակ տոնեց նաև Ամստերդամի «Այաքսը», որը սեփական դաշտում երեք անպատասխան գոլ խփեց շվեյցարական «Յանգ Բոյզին»: Քառորդ եզրափակիչ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրին նաև Լոնդոնի «Տոտենհեմը», «Արսենալը», իսպանական «Գրանադան» ու «Վիլյառեալը», որոնք երկու գնդակի առավելությամբ հաղթեցին իրենց մրցակիցներին՝ համապատասխանաբար Զագրեբի «Դինամոյին» (2:0), հունական «Օլիմպիակոսին» (3:1), նորվեգական «Մյոլդեին» (2:0) և Կիևի «Դինամոյին» (2:0): Երկու հանդիպումներ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Միլան» և «Սլավիա» - «Գլազգո Ռեյնջերս», ավարտվեցին միևնույն 1:1 հաշվով:

Պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 18-ին: