A
A
Վբեյմար Անգուլոն նույնպես կմիանա Հայաստանի հավաքականին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Վբեյմար Անգուլոն նույնպես կմիանա Հայաստանի հավաքականին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նրան չէր ընդգրկել նախնական կազմում, քանի որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել առաջնության խաղում: Սակայն բուժզննումը ցույց է տվել, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստի վսնասվածքը լուրջ չէ և նա առաջիկայում կմիանա հավաքականին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս ամսվա վերջին կսկսի պայքարը ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: