Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

 

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթել անսպառ լավատեսություն, աննահանջ կամք ու գործի հանդեպ խորին ներշնչանք: Կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը հանրության կյանքում՝ նախարարը նաև մաղթել է, որ այն շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության և մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը: 

 

«Չկա առավել հմայիչ ու խորհրդավոր ոլորտ, քան մարդու մասին արվեստը: Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց ծպտյալ և քողարկված շերտերի բացահայտման ու գեղարվեստորեն ներկայացման իրականությունն է: Այսօր էլ նաև հանրային տրամադրությունների հաղթահարման, լավատեսության վերականգնման ու նոր ապագայի կերտման հզոր խթան և գործիք է: Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ թատրոնի նվիրյալները հետագայում էլ կշարունակեն իրեց գործն այն գիտակցությամբ, ինչպես դա արել է իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը:

 

Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության  աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

 

«Արտավազդ-2020/2021» թատերական  մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

 

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան

 

«Լավագույն մանկական ներկայացում» 

«Շրջված երազ» - Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան

 

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» 

Հռիփսիմե Նահապետյան - (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն  

Մարիկա Դովլաթբեկյան - (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն  

 

«Լավագույն երիտասարդ դերասան» 

Նարեկ Բաղդասարյան - (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

Դավիթ Եղիազարյան - (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն 

 

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» 

Գոռ Մարգարյան - «12», «Անհատ» թատերախումբ 

 

«Լավագույն երիտասարդական ներկայացում» 

«Օնեգին» -  Կ  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան 

 

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»

ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո -  Կ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն 

ՀՀ  վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան -  Հ Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան -  Երևանի պետական կամերային թատրոն  

 

«Լավագույն պիես» 

Սառա Նալբանդյան -  «Հաղթանակի գենեզիս»  

 

«Լավագույն սցենոգրաֆիա» 

Գարեգին Եվանգուլյան - «Թռիչք կկվի բնի վրայով», Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն   

 

«Լավագույն երաժշտության հեղինակ» 

Ջեմմա Մինասյան - «Սև կատուն», «Մետրո» թատրոն

 

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» 

Հերիքնազ Բաղդասարյան - (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն 

 

«Լավագույն երկրորդ պլանի դերասան» 

Անդրանիկ Զաքարյան - (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն   

 

«Լավագույն դերասանուհի» 

Տաթև Ղազարյան - (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն  

 

«Լավագույն դերասան» 

Արման Նավասարդյան - (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն   

 

«Լավագույն ռեժիսուրա» 

Նարինե Գրիգորյան - «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն   

Վահե Շահվերդյան  - «Անուշ», Վանաձորի Հովհ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

 

«Ժյուրիի հատուկ մրցանակ»

«Լուսաբացից առաջ» - Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

 

«Լավագույն ներկայացում» 

«Փափլիկը» - Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան



ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ