Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: