Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատվաստումների մեծ պահանջարկ կա. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութին, նշեց, որ պատվաստանյութերի և մահերի կապը հաստատված չէ։

Զեյնալյանը նաև հայտնեց, որ Ռուսաստանի հետ ևս գնում են բանակցություններ պատվաստանյութի որոշակի չափաքանակ ձեռք բերելու հարցով․

«2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է Հայաստանի Հանրապետությանը, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց, բժիշկներին»։

Զեյնալյանը նաև հայտնեց այս պահին պատվաստումերի համար բավականին մեծ հերթագրումներ կան, հերթագրվել են հիմնականում ռիսկային խմբում գտնվող անձինք։

Հանձնաժողովի նախագահն ասաց՝ ինքն անձամբ չի պատվաստվել, քանի որ առաջնային են ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները։