A
A
Նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատու պաշտոնյաների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարտը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի վարչական հարցերով փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, Հայ-ռուսական համալսարան պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Մասնակիցներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ: