A
A
Ադրբեջանից զանգ է եկել ինձ, ես էլ դիմել եմ ԱԱԾ-ին․ գերեվարված զինծառայողի հայր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Անհետ կորած զինծառայողների հարազատները երեկվանից այստեղ են, այսօր նրանց են միացել նաեւ ռազմագերիների հարազատները, ովքեր երեկ «Էրեբունի» օդանավակայանում սպասում էին իրենց որդիներին, սակայն օդանավը ժամանեց դատարկ։
Պաշտպանության նախարարության մոտ ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց՝ տուն չեն գնալու, մինչև իրենց չընդունեն։
Ըստ ծնողի՝ բավարար ջանքեր չեն գործադրվում տղաներին վերադարձնելու համար․
«Ասում են՝ Ադրբեջանը չի տալիս, անընդհատ այդ պատճառն է, իրենք էլ թող Քելբաջարը չտային, ի՞նչն էր խանգարում իրենց»։
Ծնողը նշեց, որ Ադրբեջանի կոդով հեռախոսահամարից զանգ է ստացել, ասել են, որ տղան իրենց մոտ է, ասաց՝ դիմել են ԱԱԾ-ին։